Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 485.26, EUR 574.98, RUB 6.46, GBP 629.67
+18 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+27 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարի այսօրվա ակցիան ավարտվեց
22:35, 06.08.2020

Ինչպես արդեն հայտնել էինք, Ջերմուկի համայնքապետն այսօր ցուցարարներին հայտարարեց, որ վաղը կտեղափոխվեն և՛ «Լիդիանի», և՛ Ամուլսարի պահապանների վագոն-տնակները: Նա հորդորեց ցուցարարներին, որ հեռանան՝ ազատելով ճանապարհի երթևեկելի հատվածը:

Մինչ ցուցարարները վճռում էին գնալ, թե մնալ բողոքի ակցիայի վայրում, բնապահպան Անի Խաչատրյանը հայտարարեց, որ, իր տեղեկություններով, վագոն-տնակները պատրաստվում են տարածքից հեռացնել ոչ թե 30 մետր այլ՝ 7: Հայտարարությունն առաջացրեց ցուցարարների վրդովմունքը:

Ջերմուկի բնակիչ, ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը հորդորեց ակցիայի մասնակիցներին, որ այսօր գնան տուն՝ վաղը ակցիան շարունակելու ակնկալիքով. «Վաղը կունենանք քննարկումներ, կհասկանանք՝ ինչ ենք ուզում մենք, բացի այդ, կվերահսկենք, թե վագոն-տնակները քանի մետր են տեղափոխելու և ըստ այդմ կորոշենք մեր հետագա ինքնաբուխ անելիքները»,- ասաց Բունիաթյանը: Ցուցարարները համաձայնեցին նրա առաջարկին:

Այսօրվա բողոքի ակցիան անցավ համեմատաբար հանդարտ. ոստիկանությունը ուժ չկիրառեց, ընթացան բանակցություններ ակցիայի մասնակիցների, ոստիկանների և Ջերմուկի համայնքապետի միջև:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր