«Լիդիանը»-ը վագոն-տնակները տեղափոխելու վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Քիչ առաջ մամուլից տեղեկացանք, որ Ջերմուկի քաղաքապետը «Լիդիան Արմենիայի» անունից հանդես է եկել մի շարք հայտարարություններով, այդ թվում, թե իբր «Լիդիանը» համաձայնել է տեղափոխել իր վագոն-տնակները: Հայտնում ենք, որ «Լիդիան Արմենիան» նման պայմանավորվածություն որևէ մեկի հետ ձեռք չի բերել: Վագոն-տնակները գտնվում են ընկերության օրինական տիրապետման տակ գտնվող տարածքում: «Լիդիանի» բոլոր գործողությունները օրենքի շրջանակներում են, ընկերությունն ունի բոլոր իրավունքներն ու թույլտվություններն իր օրինական տիրապետման ներքո գտնվող տարածքում կատարելու ցանկացած գործողություն, այդ թվում նաև տեղադրելու շարժական վագոն-տնակներ: «Լիդիանը» չի բանակցելու օրենքի շրջանակներից դուրս որևէ առարկայի շուրջ»: |