ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+27 °C
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 19 միլիոնը
11:55, 07.08.2020 | mamul.am
4160 | 0

Համաձայն Worldometers կայքի տվյալների՝ օգոստոսի 7-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատել է 19 միլիոնը և այժմ կազմում է 19 256 652

մարդ, մահացածների թիվը 717 792 է, ապաքինվել է 12 364 776 մարդ։ Բոլոր դեպքերի կեսը բաժին է ընկնում երեք երկրի՝ ԱՄՆ-ին, Բրազիլիային և Հնդկաստանին։ Կորոնավիրուսի համավարակի գլխավոր էպիկենտրոնը շարունակում է մնալ ԱՄՆ-ը, որտեղ վարակակիրների ընդհանուր թիվն արդեն կազմում է 5 032 179 մարդ, մահացել է 162 804 հիվանդ: Բրազիլիայում վարակակիրների ընդհանուր թիվը 2 917 562 է, մահացել է 98 644 բուժառու, իսկ Հնդկաստանը երրորդ տեղում է՝ 2 025 409 դեպքով, մահացել է 41 673 բուժառու: Վարակման ամենաշատ դեպքեր ունեցող երկրների տասնյակում են նաև Ռուսաստանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Մեքսիկան, Պերուն, Չիլին, Կոլումբիան և Իսպանիան։
Ավելի վաղ ԱՀԿ-ն հայտնել էր, որ աշխարհի բնակչության գրեթե 10%-ը արդեն վարակել է նոր տիպի կորոնավիրուսով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր