Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը պատրաստվում է մեկնել Լիբանան՝ Բեյրութում տեղի ունեցած աղետալի պայթյունից հետո տիրող իրավիճակին ծանոթանալու համար: «3 ինքնաթիռ օգնություն ենք տանելու Լիբանանի ժողովրդին: Տեղում պետք է հանդիպենք նաև մեր համայնքային կառույցների և համայնքի հետ, որպեսզի ավելի հստակ պատկերացում ձեռք բերենք, թե ինչ է այնտեղ տեղի ունենում, ինչով կարող է Հայաստանն օգտակար լինել և այլն»,- Կառավարության նախաձեռնած հարցազրույցի ընթացքում ասել է Զարեհ Սինանյանը: Նա նշել է, որ Հայաստանից Լիբանան կտեղափոխվեն առաջին բուժօգնության պարագաներ, դեղորայք, գույք, պարենային մթերքներ: Նա հայտնեց, որ մինչ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունը Լիբանանից Հայաստան 4 չվերթ է եղել, վերջինը՝ պայթյունից 1 ժամ առաջ. «Երբ զգանք, որ չվերթներն ավելացնելու կարիք կա, դրանց թիվը կմեծացնենք»,- ասել է Սինանյանը: Նշենք նաև, որ օգոստոսի 8-ին նախատեսվող չվերթով «Տավուշ տեքստիլ» ընկերությունը 20400 բժշկական դիմակ կուղարկի Լիբանան: Մանրամասները՝ տեսանյութում: |