Այսօր՝ Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարի 4-րդ օրն ավարտվեց բնապահպանների ակցիան: Ջերմուկի համայնքապետարանի և ոստիկանության նախաձեռնությամբ «Լիդիան Արմենիա» ընկերության պահնորդական խմբի վագոն-տնակները ճամփեզրից տեղափոխվեցին ընկերության տարածք, իսկ Ամուլսարի պահապանների վագոն-տնակները վերադարձրին սեփականատերերին: Ցուցարարները հեռացան տարածքից՝ նշելով, որ շարունակելու են հսկել տարածքը և թույլ չեն տալու շահագործել հանքը։ Նրանք նաև հայտնեցին, որ այս պահին չունեն նախատեսված քայլեր. ամեն ինչ կախված կլինի Կառավարության որոշումներից: |