Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի եկեղեցում օգոստոսի 4-ին ընթացող հարսանեկան արարողության ժամանակ տեսախցիկն արձանագրել է պայթյունի պահը։ Տեսանյութում, որը հրապարակվել է RT-ի Telegram-ի ալիքում, երևում է, թե ինչպես են հյուրերն արարողության ժամանակ խորանի մոտ գնում, լսվում է պայթյունի ձայնը և եկեղեցու պատուհանները կոտրվում են։ Հարսանիքի մասնակիցները խուճապահար դուրս են գալիս եկեղեցուց։ Բարեբախտաբար, ոչ ոք լուրջ վնասվածքներ ստացել։ |