ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Պարզ է՝ նա պիտի ազատվեր իր «քաջագործություններից» տեղյակ մարդկանցից». Գևորգ Թամամյան
12:05, 08.08.2020 | mamul.am
5289 | 4

Առողջապահության նախարարության նախկին խորհրդական Գևորգ Թամամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինֆեկցիոնի հարգելի բժիշկներ, բուժքույրեր և ամբողջ անձնակազմ, որ վերջին կես տարին պայքարում եք առաջնագծում, օրուգիշեր, տունուտեղ մոռացած, մարդիկ, որ դարձել են համավարակի դեմ պայքարի խորհրդանիշները: Հիմա կարդում եմ ձեր գրառումները, ու անխտիր բոլոր գրառումները ափսոսանք են արտահայտում, ցավ ու զայրույթ` Մհեր Դավիդյանցի հեռանալու կապակցությամբ։
Համոզված եմ, բոլորի համար պարզից էլ պարզ է՝ սա ում ձեռքի գործն է։ Պարզից էլ պարզ է, որ իր սեփական շողքից վախեցող առողջապահության «պատասխանատուն», պիտի սկսեր ազատվել այն մարդկանցից, ովքեր տեղյակ են համավարակի ընթացքում իր «քաջագործություններից» և իր համար վտանգ են ներկայացնում։ Հիմա հարցն այլ է` մի՞թե բժշկական համայնքը շարունակելու է հանդուրժել այս ամենը: Մի՞թե բժշկական համայնքը կրկին չի կարողանալու համախմբվել, մինչեւ ե՞րբ:
Ժամանակն է, որ Ինֆեկցիոն հիվանդանոցը համախմբվի ու իր վճռական խոսքն ասի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր