«Եվրոտեսիլ» միջազգային երգի մրցույթը կունենա համարժեք ամերիկյան համօրինակը, որը կկոչվի American Song Contest, գրում է Variety-ն: Այն կմեկնարկի հաջորդ տարվանից: Ամերիկյան երգի մրցույթում կմրցեն 50 նահանգները ներկայացնող մասնակիցները, որոնք կպայքարեն հաղթանակի համար: Մասնակցելու հնարավորություն կունենան մենակատարները, դուետները և մինչև վեց հոգուց կազմված խմբերը: Մրցույթը բաղկացած կլինի ընտրական փուլերից, կիսաեզրափակիչից և եզրափակչից: |