ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Թուրքիան առավոտից օդային հարվածներ է հասցնում Իրաքյան Քրդստանին»․ Կ․ Հովհաննիսյան
23:00, 08.08.2020 | mamul.am
3893 | 0

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիան այսօր առավոտվանից օդային հարվածներ է հասցնում Իրաքյան Քրդստանի մի շարք շրջանների։ Մասնավորպես այսօրվա թիրախում են հայտնվել Դուհոկ նահանգի Դերալոք, Բեթիֆա և Շիլդազե տարածաշրջանները։
Մասնավորապես ուղիղ նշանառության տակ են հայտնվել Ավլա, Բանկա Սարե, Մանին և Փիրբիլե գյուղական բնակավայերի շրջակայքը։
Թուրքական կործանիչները թիրախավորել են նաև քաղաքացիական տրանսպորտային միջոցները։ Ֆերմերները, ովքեր փորձել են հասնել իրենց ցանքատարածությունները, ստիպված հետ են վերադարձել, քանի որ իրենք ևս թիրախավորվել են։
Թուրքիան հունիսի 15-ից Իրաքյան Քրդստանի հատկապես Զախոյի շրջանը պահում է օդային հարվածների տակ, պատճառաբանելով, որ այստեղ են գտնվում PKK-ի զինյալները։
Հատկանշանակն է, որ PKK-ի զինյալներն ավելի ակտիվ են այս ժամանակաշրջանում հենց Թուրքիայի տարածքում, մինչդեռ Թուրքիան թիրախավորել է Իրաքյան Քրդստանը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր