«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իսկ գիտե՞ք, թե ինչո՞ւ է Վլադիմիր Գասպարյանն այնքան դուխ հավաքել, որ լրագրողների վրա ավտո է քշում ու սպառնում «ոչնչացնել»։ Որովհետև առ այսօր նստած չի։ Հ.Գ. Լուսանկարում նախկին ոստիկանապետի՝ Սևանի ափի առանձնատունն է՝ ապօրի կառուցված կցակառույցով։ Ամբողջ կյանքում պետական աշխատավարձով ապրող Գասպարյանին որտեղի՞ց այս կարողությունը»։ |