ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ֆինլանդիայում կբացվի առաջին լցակայանը, որը գազ է ստանում գոմաղբից
00:05, 10.08.2020 | mamul.am
12515 | 0

Կովի գոմաղբից ստացված բիոգազով ավտոմեքենաների լիցքավորման առաջին կայանը Ֆինլանդիայում կբացվի մինչև այս տարվա վերջ, այս մասին պատմել են ֆերմերներ Յանե և Վիլե Վուրենմաաները, որոնք համագործակցում են Valio ընկերության հետ:
Վուորենմաայի ընտանիքը 180 ֆերմա ունի ողջ Ֆինլանդիայում։ Գոմաղբից բիոգազի արտադրության առաջին տեղադրումը ֆերմերային տնտեսությունում հայտնվել է 2005թ․-ին՝ ապահովելով ձեռնարկության էլեկտրաէներգիայի և ջերմության կարիքները:
«Արդեն 15 տարի մենք ունենք սեփական բիոգազային սարքավորումը։ Նախկինում կովի գոմաղբից ջերմություն և էլեկտրաէներգիա էինք ստանում մեր ֆերմայի կարիքների համար։ Երբ եկավ նոր սարքավորումների ժամանակը, մենք մտածեցինք, որ կարող ենք ընդլայնել և գազ արտադրել տրանսպորտի համար: Այս տարի կաթ տեղափոխող մեքենաները կսկսեն լիցքավորել ֆերմայում։ Միևնույն ժամանակ այստեղ՝ Վիրթալա փողոցում (Հաապավեսի քաղաքում) կբացվի բոլորի համար մատչելի բենզալցակայան»,- պատմել է Յաննե Վուրենմաան։
Այժմ Valio կոոպերատիվի բոլոր ֆերմաներում գործում է գոմաղբի վերամշակման 20 կայան։ Valio-ի նպատակն է մինչև 2035թ․-ը ածխածնի հասցնել զրոյի։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր