Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լուկաշենկոյին կարող են շնորհավորել միայն բռնապետներն ու բռնապետական արժեհամակարգը կրողները` կոռուպցիոն, քրեական հակամշակույթի, հակաքաղաքակրթության ներկայացուցիչները, մարդու իրավունքների և ժողովրդավարության նկատմամբ որևէ հարգանք չունեցողները։ Տեսել ենք թե՛ ներսի, թե՛ դրսի նման վարքագծի ներկայացուցիչներին 2008թ. Մարտի 1-ին։ Նույն դեմքերն են, ու դաս չեն քաղել»։ |