Բանգլադեշում ջրհեղեղից մահացել է առնվազն 184 մարդ: Եվս 33 հազարը վարակվել է ջրից փոխանցված վարակներից: Հարավային Ասիայում գտնվող այս երկիրը պատուհասել է պատմության ամենաուժգին ջրհեղեղներից մեկը: Զոհերից 155-ը խեղդվել է, 16-ը՝ մահացել օձերի կծոցից, 13-ը՝ կայծակներից: Տուժած շրջաններում ավելի քան 11375 մարդ տառապում է փորլուծությամբ:
|