«Հրապարակ» թերթը գրում է. «Մամուլում մի քանի անգամ գրվել է, որ Նիկոլ Փաշինյանն իշխանության գալու պահից ի վեր փորձում է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, արժանանալ նրա ընդունելությանը։ Ապա սկսեցին փորձել, որ Թրամփի վարչակազմից որևէ մեկն ընդունի ՀՀ վարչապետին կամ նրա ներկայացուցիչներին։ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը, ԱՄՆ հայ համայնքի հեղինակավոր անձինք, բոլոր հայկական կառույցներն ու կուսակցությունները ներգրավված էին այդ խնդրի լուծմանը, սակայն այն գլուխ բերել չհաջողվեց։ Մեր աղբյուրների վկայությամբ՝ ամիսներ առաջ սորոսական «իսթեբլիշմենտից» Նիկոլ Փաշինյանին տեղեկացրել են, որ ընդհանրապես անիմաստ է Թրամփի հետ հանդիպում ակնկալելը: Փաստը մնում է փաստ, որ Թրամփի վարչակազմի որևէ բարձրաստիճան պաշտոնյայի հետ հայ գործընկերները երբեք չեն հանդիպել: Նկատենք նաև, որ սոցհարցումների վերջին տվյալներով՝ Ջո Բայդենի շանսերը մի փոքր ավելի են գնահատվում, քան՝ Դոնալդ Թրամփինը»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում»: |