ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ուշագրավ կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում. «Ժողովուրդ»
09:05, 11.08.2020 | mamul.am
4809 | 0

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեում ուշագրավ կադրային փոփոխություններ են սկսվել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ օրերս պաշտոնից ազատվել է ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Սամսոն Մաթևոսյանը և նշանակվել է ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ, ինչը կոմիտեում համարում են պաշտոնի իջեցում:

Բանն այն է, որ կոմիտեում տարածված լուրերի համաձայն՝ Սամսոն Մաթևոսյանը բավականին մտերիմ կապերի մեջ է եղել ՊԵԿ նախկին նախագահ Հովհաննես Հովսեփյանի հետ, իսկ Քննչական կոմիտեում տարածված լուրերի համաձայն՝ նախկին իշխանության հետ կապ ունեցող պաշտոնատար անձանց պաշտոնը որոշել են իջեցնել և հետո, ըստ էության, «հաջողություն մաղթել»:
Եվ այստեղ ամենաուշագրավն այն է, որ Սամսոն Մաթևոսյանը Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հորեղբայրն է: Այսինքն՝ Արմավիրի մարզպետի եղբայր լինելն ըստ էության չի խանգարել, որպեսզի նրա պաշտոնն իջեցնեն: Այստեղ ավելի շատ դեր է խաղացել նախկին իշխանության հետ կապ ունենալու հանգամանքը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր