ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ազգային ժողովի էթիկայի հարցերով հանձնաժողովը չի կարող ստեղծվել 2021 թ. հունվարի 1-ից շուտ. «Ժողովուրդ»
09:20, 11.08.2020 | mamul.am
3030 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի էթիկայի հարցերով հանձնաժողովը չի կարող ստեղծվել 2021 թվականի հունվարի 1-ից շուտ: Բանն այն է, որ Ազգային ժո­ղովի «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում էր փոփոխություններ կատարել «ԱԺ կանոնակարգ» օրենքում և ստեղծել հնարավորու­թյուններ էթիկայի հանձնաժողովի ստեղծման համար` տալով դրան լայն լիազորություններ, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ազ­գային ժողովի աշխատակազմի փորձագիտական և վերլուծական վարչության կողմից փորձաքննության է ենթարկվել «ԱԺ կանոնակարգ» օրեն­քի նախագիծը:

Խմբակցությունն առաջարկում էր, որ ԱԺ նախագահը պատգամավորի նկատմամբ կիրառի օրենքով նախատեսված կարգապահա­կան պատասխանատվության միջոց` էթիկայի հանձնաժողովի եզրակացության հիման վրա, սակայն վարչությունն առաջարկում է ամրագրել, որ Ազգային ժողովի նախագահը կարող է կիրառել, այսինքն` դա պարտադիր չէ:

Բացի այդ, նրանք գտել են, որ նախագիծը պարունակում է ֆինան­սատնտեսական որոշ հիմնախնդիրներ: Մասնավորապես, նախագծով նախատեսվում է, որ սույն օրենքն ուժի մեջ է մտնում դրա հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը այն դեպքում, երբ ՀՀ Ազգային ժողովի ընթացիկ տարվա ֆինանսավորման ծավալներում այս հանձնաժողովի գործունեության և սպասարկման հետ կապված ֆինանսական միջոցներ հատկացված չեն: Եվ այդ պատճառով առաջարկվում է սահմանել, որ սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր