ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Հոր և որդիների դանակահարություն Շենգավիթում․ կասկածյալը ձերբակալվել է
18:45, 11.08.2020 | mamul.am
3857 | 0

Օգոստոսի 9-ին բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ ստացվեց, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են տեղափոխվել 3 քաղաքացի։

Ոստիկանները ճշտեցին նրանց ինքնությունը՝ հայր և որդիներ էին։ Նրանցից բացատրություն վերցնել չհաջողվեց։
Շարունակելով օպերատիվ միջոցառումները՝ ոստիկանները պարզեցին, որ նրանք դանակահարվել են Եղիշե Թադևոսյան փողոցում։

Դեպքի վայրում նույնպես իրավապահները ձեռնարկեցին անհրաժեշտ գործողություններ՝ հանցագործությունը «տաք հետքերով» բացահայտելու համար։ Շուտով պարզվեց, որ դանակահարվածները կենցաղային հարցերի շուրջ վիճել են հարևանի հետ։ 44-ամյա կասկածյալը, մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով, բերման ենթարկվեց ոստիկանության Շենգավիթի բաժին։ Նա խոստովանել է կատարածը։
44-ամյա տղամարդը ձերբակալվել է։

Կատարվում է նախաքննություն։

Հոր և որդիների դանակահարություն Շենգավիթում․ կասկածյալը ձերբակալվել է
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր