Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 485.26, EUR 574.98, RUB 6.46, GBP 629.67
+26 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Քոչարյանն առնվազն մի քանի անգամ թեժ գարուններ և աշուններ է խոստացել»․ ԱԺ պատգամավոր
22:30, 11.08.2020

Արման Բաբաջանյանը լրագրողի դիտարկմանը, թե իշխանության նախկին ներկայացուցիչներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն ակտիվացել են՝ սոցիալ-տնտեսական սրացման ֆոնին, նկատել է, որ նրանք, 2018 թվականից ի վեր, մերթընդմերթ ակտիվություն են ցուցաբերում՝ անկախ սրացումներից։
«Ռոբերտ Քոչարյանն առնվազն մի քանի անգամ թեժ գարուններ և աշուններ է խոստացել։ Նրանք չեն խորշել ակտիվություն ցուցաբերել նույնիսկ այն ժամանակ, երբ սահմանին էական լարվածություն կար»,- ասել է ԱԺ պատգամավորը։

«Թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի՝ նույնիսկ փողոցային ճանապարհով իշխանության գալու նրանց նկրտումներն ու մտադրություններն ինձ համար զավեշտի ժանրից են, որովհետև երկուսին, ըստ էության, միավորում է լեգիտիմության տոտալ բացակայությունը, և նրանք երբևէ չեն հենվել հանրային աջակցության, լեգիտիմության հիմքի վրա։ Մինչդեռ Հայաստանում որակական այնպիսի փոփոխություն է տեղի ունեցել, որ առանց անհրաժեշտ վստահության անհնար է իշխանություն վերադարձնելու որևէ նկրտում և հավակնություն ունենալ»,- «Ֆակտոր»-ի եթերում նշել է Արման Բաբաջանյանը։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր