ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Այս ցինիկ հայտարարության հեղինակը բարոյական իրավունք չունի երկիր ղեկավարելու». Արմեն Աշոտյան
22:40, 11.08.2020 | mamul.am
10344 | 6

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Ցավոք ունենք շատ զոհեր, բայց եթե միայն առողջապահական տրամաբանությամբ առաջնորդվեինք, սոցիալական կոլապսի առաջ էինք կանգնելու», - ասել է այսօր Փաշինյանը։

Այսինքն նա փաստացի խոստովանում է, որ մեր կյանքերի գնով էր որոշել վճարել սեփական իշխանությունը երկարացնելու գինը։

Որ 1000 զոհ ենք տվել վիրուսին, քանզի Նիկոլը ի վիճակի չէր այլ կերպ ապահովել մարդկանց նվազագույն սոցիալական կարիքները։

Սա անմարդկային և ցինիկ հայտարարություն է, որի հեղինակը ոչ միայն բարոյական իրավունք չունի երկիր ղեկավարելու, այլեւ պատասխան պիտի տա մեր հայրենակիցների կյանքերը խլելու համար»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր