Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 485.27, EUR 565.05, RUB 6.28, GBP 617.36
+17 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+27 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Իսրայելը խոստացել է դադարեցնել պաղեստինյան տարածքների անեքսիան
22:15, 13.08.2020

Իսրայելը ԱՄԷ-ի հետ գործարքի պայմանների համաձայն ժամանակավորապես հետաձգում է Հորդանան գետի արևմտյան ափի վրա իր իշխանությունը տարածելու որոշման իրագործումը, ասվում է ԱՄՆ-ի, Իսրայելի և ԱՄԷ-ի համատեղ հայտարարության մեջ: «Այս դիվանագիտական առաջընթացով, ինչպես նաև՝ ԱՄՆ-ի նախագահ Թրամփի և ԱՄԷ-ի խնդրանքով պայմանավորված՝ Իսրայելը չեղարկում է այն շրջանների հանդեպ իր իշխանությունը, որոնք նշված են «Աշխարհի տեսլական» փաստաթղթում: Այսպիսով, Իսրայելը կետրոնացնում է իր ջանքերն արաբական և մահմեդական մյուս երկրների հետ կապերն ամրապնդելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր