Մինսկում և Բելառուսի մի շարք այլ քաղաքաներում այսօր վերսկսվել են խաղաղ բողոքի ակցիաները: Այս մասին հայտնում է բելառուսական TUT.by լրատվականը: «Մարդիկ դուրս են գալիս փողոց, որպեսզի ասեն իրենց «Ոչ»-ը ձերբակալված խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժայինների կողմից իրականցվող բռնություններին ու ուժի կիրառմանը»,- գրում է լրատվականը: Փողոցներից մեկում շղթա են կազմել բժիշկները, նրանք կանգնած են «Հերիք է ծեծեք մեր տղամարդկանց», «Բժիշկներն` ընդդեմ բռնության» գրություններով պաստառներով: Նշենք նաև, որ երեկվանից երկրում սկսվել են նաև գործադուլներ իրականացնել: Բժիշկների ակցիան` Բելառուսում |