Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1306-ի՝ վերջին մեկ օրում ավելանալով 23 նոր դեպքով: Այս մասին հայտնում է Stopcov.ge կայքը:
Ընդհանուր առմամբ, Վրաստանում կորանավիրուսի հետևանքով մահացել է 17 մարդ, ապաքինվել՝ 1085-ը:
Ինքնամեկուսացված է 7635 մարդ, բժիշկների հսկողության տակ է 334 բուժառու: