ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Սոցիալական աջակցության և ինտեգրման ծրագրեր են մշակվում լիբանանահայերին ընդունելու համար». Զ. Բաթոյան
18:40, 15.08.2020 | mamul.am
2666 | 0

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Լիբանանում տեղի ունեցած պայթյունից հետո, բնական է, որ Բեյրութում ապրող մեր հայրենակիցները և հատկապես ՀՀ քաղաքացիները պետք է ակնկալեին Հայաստանի Հանրապետության աջակցությունը:

Հիմա, երբ կառավարությունն առաջին օգնությունը ցուցաբերել է Լիբանանին, առաջին քայլերն արված են, մենք պետք է պատրաստ լինենք այն բանին, որ եթե այնտեղ ապրող մեր հայրենակիցները որևէ պատճառով որոշեն հեռանալ Լիբանանից, ապա նրանց հանգրվանը դառնա մեր երկիրը, որպեսզի ազատ, երջանիկ և բարեկեցիկ ապրելու համար նոր հնարավորությունն ստանան հենց Հայաստանում:

Եվ, որ ամենակարևորն է, պետք է ամեն ինչ անել, որպեսզի Հայաստան գալուց հետո նրանք այլ երկիր տեղափոխվելու մասին չմտածեն, ինչպես դա պատահեց շատ սիրիահայերի դեպքում:

Այս նպատակով առաջին հերթին սոցիալական աջակցության և ինտեգրման ծրագրեր պետք է մշակել և գործող ծրագրերը վերանայել: Այս ուղղությամբ աշխատանքները սկսված են և նախարարությունը ևս մասնակցում է քննարկումներին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր