ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Հրապարակվել է Մինսկում զոհված ցուցարարի մահվան պահից լուսանկար
20:20, 15.08.2020 | mamul.am
10839 | 0

Associated Press լրատվական գործակալությունը հրապարակել է տեսանյութից վերցված կադր, որում, ինչպես պնդում է տեսագրության հեղինակը, պատկերված է օգոստոսի 10-ին Մինսկում զոհված ցուցարար Ալեքսանդր Տարայկովսկին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ լուսանկարից հնարավոր չէ ենթադրություն անել, թե ինչն է դարձել տղամարդու մահվան պատճառ:

Ըստ Associated Press-ի՝ զոհված տղամարդու ընկերուհին կարծիք է հայտնել, որ նրան կրակել են ոստիկանները: Զոհվածի հարազատները չեն հավատում պաշտոնական վարկածին, ըստ որի՝ Տարայկովսկին մահացել է, երբ ձեռքի մեջ պայթել է ինքնաշեն պայթուցիկը:

Այսօր տեղի է ունեցել Տարայկովսկու հուղարկավորությունը: Նրա հիշատակին բազմահազարանոց ակցիա է տեղի ունեցել Մինսկում:

Associated Press-ը հրապարակել է Մինսկում զոհված ցուցարարի մահվան պահից լուսանկար
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր