ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Անցանկալի անձ՝ ԵՄ-ի համար. ԵԽ-ն քվեարկել է ընդդեմ Լուկաշենկոյի
21:40, 17.08.2020 | mamul.am
11394 | 0

Եվրոխորհրդարանի 705 պատգամավորներից 560-ը կողմ է քվեարկել Լուկաշենկոյին Բելառուսի նախագահ չճանաչելու հարցում: Այսպիսով, Լուկաշենկոն անցանկալի անձ է հայտարարվել ԵՄ-ում:

Ըստ ԵԽ-ի՝ նախագահական ընտրությունները Բելառուսում չեն եղել ոʹչ ազատ, ոʹչ արդար, ուստի Լուկաշենկոն չի կարող ԵՄ-ի կողմից դիտվել որպես հարևան պետության ընտրված նախագահ: Այսպիսի համատեղ հայտարարությամբ են հանդես եկել ԵԽ առաջատար քաղաքական կուսակցությունները: Եվրոպացի պատգամավորները նաև կոչ են արել երկրում անցկացնել նոր ազատ ընտրություններ:

«Վստահության արժանի հաշվարկները ցույց են տալիս, որ հաղթանակը պատկանում է Սվետլանա Տիխանովսկայային: Ուստի մենք չենք ճանաչում Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ որպես Բելառուսի ընտրված նախագահ ու նրան համարում ենք անցանկալի անձ Եվրոպական միության տարածքում: Մենք միանում ենք բելառուս ժողովրդի պահանջին՝ անցկացնել նոր ազատ ընտրություններ»,- ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիան ևս հրաժարվել է ճանաչել Բելառուսի ընտրությունները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր