ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+22 °C
Գռզոն դարձել է «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետեր
13:10, 22.08.2020 | mamul.am
55465 | 1

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Լիդիան Արմենիա»-ն և ՀՀ իշխանությունները ստվերային բանակցություններ են սկսել Ամուլսարի հանքի շահագործման հարցով։

Մասնավորապես, «Անտիֆեյք»-ը գրել էր, որ բանակցություններում իշխանության ներկայացուցիչը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն է, իսկ «Լիդիան Արմենիա»-ի շահերը ներկայացնում է ընկերության PR պատասխանատու Աննա Սաղաբալյանի ամուսինը՝ Վահան Հովհաննիսյանը։

Ասում են՝ դեռևս դեկտեմբերին «Սիլ» կոնցեռնի ղեկավար, հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը (Գռզո) դարձել է «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետեր։ Վերջինը թեև ֆեյսբուքյան իր էջում հերքել է այդ լուրը՝ հավելելով, որ կապ չունի Ալեն Սիմոնյանի հանդիպումների հետ, օգտատերերը շարունակում են տարածել լուսանկարն ու գրել, որ բանակցություններում ԱԺ փոխխոսնակը պաշտպանում է նաև Սուքիասյանի շահերը:

Հիշեցնենք՝ 2019-ին սեպտեմբերի 21-ի հարցազրույցում Խաչատուր Սուքիասյանը կարծիք էր հայտնել, որ Ամուլսարի հանքի շահագործմանը «փայլուն է վերաբերվում»:

Ալեն Սիմոնյանի ու Վահան Հովհաննիսյանի հանդիպումը
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր