Ս.թ. օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետն ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է: Իրականացվում են որոնողական աշխատանքներ: Ադրբեջանի պաշտպանության նախարարության` դիվերսիայի մասին տարածած հաղորդագրությունը ապատեղեկատվություն է, որով մոլորվածը ներկայացվում է որպես դիվերսանտ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշանիկ Ստեփանյանը: Ավելի վաղ ադրբեջանական կողմը հայտարարել է, իբրև թե Գերանբոյի շրջանի ուղղությամբ հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է արել, ինչի հետևանքով իրենք գերի են վերցրել հայ սպայի: |