Էրեբունի թանգարանի ֆեյսբուքյան էջում կարդում ենք. «Ուրարտական ռազմարվեստի, սպառազինության մեջ առանձնակի տեղ են զբաղեցրել զրահաշապիկները: Կարմիր բլուրի պեղումներից հայտնաբերվել են կետանախշ վարդյակներով զարդարված բրոնզե թիթեղներ, որոնք թելով ամրացվում էին միմյանց և զրահաշապիկի անբաժանելի մասը դառնալով՝ պաշտպանական դեր էին կատարում մարտերի ժամանակ: Ուրարտական զրահաշապիկի մասեր կարող եք տեսնել՝ այցելելով «Էրեբունի» թանգարան»: |