ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +18 °C Վաղը`+20 °C
2 ժամ 30 րոպե սառույցի մեջ՝ սեփական համաշխարհային ռեկորդը գերազանցելու համար
23:40, 07.09.2020 | mamul.am
13721 | 0

Յոզեֆ Քեբերլը գերազանցել է սեփական համաշխարհային ռեկորդը՝ ավելի քան 2 ժամ անցկացնելով սառույցով լի խցիկում։
Ավստրիացի տղամարդու համար սառույցի մեջ երկար ժամանակ անցկացնելը սովորական երևույթ է:
Այս խելահեղ հնարքով Քեբերլը գերազանցել է իր նախորդ համաշխարհային ռեկորդը գրեթե 30 րոպեով։ Նա մինչև պարանոցը ծածկված է եղել սառույցով։
«Ես պայքարում եմ ցավի դեմ, արտացոլելով և օգտագործելով դրական զգացմունքներ, որպեսզի մեղմացնեմ ցավի այս ալիքը,- ասել է նա լրագրողներին՝ հնարքի ժամանակ,- այդպես ես կարող եմ դիմանալ»:
Արդյունքում նրան հաջողվել է սառույցով լի խցիկում անցկացնել 2 ժամ 30 րոպե 57 վայրկյան։
Այժմ նա նախատեսում է կրկին գերազանցել իր սեփական ռեկորդը հաջորդ տարի Լոս Անջելեսում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր