ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+27 °C
Թոմ Քրուզն իր կյանքի ամենավտանգավոր հնարքն է կատարել
21:25, 08.09.2020 | mamul.am
20759 | 0

«Առաքելությունն անիրագործելի է 7» լրտեսական մարտաֆիլմի նկարահանումների ժամանակ գլխավոր դերակատար Թոմ Քրուզը կրկին բարձրացրել է հնարքային նկարահանումների նշաձողը՝ մոտոցիկլետով թռիչք կատարելով դեպի անդունդ: Դրվագը նկարահանվել է Նորվեգիայում։ Լեռան վրա կառուցվել է թեքահարթակ, որն էլ օգտագործվել է ցատկի համար:
Ականատեսները պնդում են, որ դերասանը 4 անգամ կրկնել է հնարքը, մինչև նկարահանված նյութն ամբողջությամբ բավարարել է իրեն և ռեժիսոր Քրիստոֆեր Մաքքուորիին: Նկարահանումների համար օգտագործվել է ուղղաթիռ և մի քանի բազմակոպտեր։


Նշենք, որ դերասանի կյանքում ամենավտանգավոր հնարքից մեկի կատարման համար, իրականացվել են բազմաթիվ մարզումներ ու ճշգրիտ հաշվարկներ: Քրուզը մի քանի անգամ օդապարիկով պարզապես թռել է ժայռից, որպեսզի հստակեցնի քամու ուղղությունը և ընտրի առավել հաջող անկյունները նկարահանման համար։
«Առաքելությունն անիրագործելի է 7» ֆիլմը պետք է վարձույթում հայտնվեր 2021-ի ամռանը, սակայն կորոնավիրուսի համաճարակի պատճառով նկարահանումները հետաձգվել են գրեթե կես տարով, իսկ թողարկումը հետաձգվել է մինչև աշուն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր