ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Արքայազն Հարին ստիպված է եղել վերադարձնել քոթեջի վերանորոգման վրա ծախսած գումարները
00:30, 09.09.2020 | mamul.am
8457 | 0

Արքայազն Հարրին և Մեգան Մարքլն հարկադրաբար անգլիացի հարկատուներին են վերադարձրել 2,4 մլն ֆունտ սթերլինգ, որոնք ծախսել են իրենց բնակավայրի վերանորոգման համար:
Daily Mail-ի հաղորդմամբ՝ արքայազն Հարրին ամբողջությամբ մարել է Ֆրոգմոր քոթեջի վերանորոգման պարտքը, որը ֆինանսավորվել է Մեծ Բրիտանիայի գանձարանից ստացված գումարով: Այն բանից հետո, երբ զույգը հայտարարել է թագավորական պարտականությունների չեղարկման մասին, բրիտանացի հպատակները պահանջել են վերադարձնել ծախսված բոլոր միջոցները: Ակտիվիստները կատարվածն անվանել են «դժվար հաղթանակ», քանի որ նախկինում արքայազն Հարին և կինը պատրաստվում էին մարել պարտքը աստիճանաբար՝ ամսական 18 հզր․ ֆունտ սթերլինգ վճարելով:
Պարտքը տալ հաջողվել է պրոդյուսերական ընկերության ստեղծումից հետո, որը Netflix-ի հետ 150 մլն դոլարի գործարք է կնքել։ Թագավորական զույգը նկարահանելու է սերիալներ, գեղարվեստական և վավերագրական ֆիլմեր, այդ թվում՝ արքայադուստր Դիանայի մասին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր