ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Մանրամասներ՝ կորոնավիրուսից մահացած քաղաքացիների մասին
11:15, 14.09.2020 | mamul.am
4808 | 0

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է. «Սեպտեմբերի 14-ի` ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 45969 դեպք, որոնցից 41693-ը` առողջացած, 919-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3075 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 240943 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 2631 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 107 նոր դեպք: Ունենք 34 առողջացած:

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 67 (կին), 73 (կին) և 70 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր