ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Տիխանովսկայան Պուտինին հիշեցրել է Լուկաշենկոյի ոչ լեգիտիմ լինելու մասին
15:50, 14.09.2020 | mamul.am
5338 | 0

Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան դիմել է Վլադիմիր Պուտինին։ Նա ռուս առաջնորդին հիշեցրել է, որ Լուկաշենկոյին նախագահ չեն ճանաչում ո՛չ Արևմուտքում, ո՛չ Բելառուսում։

«Ես ցանկանում եմ հիշեցնել Վլադիմիր Պուտինին՝ ինչի մասին էլ դուք պայմանավորվեք Սոչիի հանդիպման ժամանակ, օրինական ուժ չի ունենա։ Բոլոր պայմանագրերը, որոնք կստորագրվեն ոչ լեգիտիմ Լուկաշենկոյի հետ, կվերանայվեն նոր իշխանության կողմից, քանի որ Բելառուսի ժողովուրդը մերժել է Լուկաշենկոյին:

Ես շատ եմ ցավում, որ դուք որոշել եք երկխոսություն վարել բռնապետի, այլ ոչ բելառուս ժողովրդի հետ»,- հայտարարել է Տիխանովսկայան։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր