ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Apple-ը ներկայացրեց 2020 թվականի նորույթները
00:00, 16.09.2020 | mamul.am
13114 | 0

Apple ընկերությունը ներկայացրեց իր ամենամյա շնորհանդեսը, որի ժամանակ ցուցադրվեցին ընկերության նոր ձեռքբերումները: Բացելով շնորհանդեսը՝ ընկերության ղեկավար Թիմ Քուքն ասաց, որ այս անգամ կենտրոնանալու են երկու արտադրանքի վրա՝ iPad-ի և Apple Watch-ի:

Նա մասնավորապես նշել է, որ վեցերորդ սերնդի Apple Watch-ը կարողանում է 15 վայրկյանում ցույց տալ արյան մեջ թթվածնի պարունակության մակարդակը: Այն նաև

համալրվել է S6 նորագույն պրոցեսորով, որը նախորդից 20 տոկոսով ավելի արագ է աշխատում:

Apple Watch SE

Apple Watch Series 6 նորագույն ժամացույցն ունի նաև ժամանակի պահանջին համահունչ գործառույթ, որը վերահսկում է, թե ինչպես են օգտագործողը կամ նրա երեխան լվանում ձեռքերը: Գաջեթն արժե 399 դոլար:

Apple Watch Series 6
Apple Watch Series 6

Դրա ավելի մատչելի տարբերակը ևս ներկայացվել է. Apple Watch SE-ն աշխատում է S5 պրոցեսորով և արժե 279 դոլար:

Apple Watch SE

Ներկայացվել է նաև նորագույն՝ 8-րդ սերնդի iPad, որն աշխատում է A12 Bionic պրոցեսորով: Այն երկու անգամ ավելի արագ է, քան Windows laptop նոթբուքը, 3 անգամ ավելի արագ, քան Android համակարգով աշխատող պլանշետը և 6 անգամ ավելի արագ, քան Chromebook-ը: Այն կարժենա 329 դոլար:

iPad

Նորույթների շարքում է նաև iPad Air-ը, որի գինը մեկնարկում է 599 դոլարից: Նորույթի Touch ID-ն այժմ ներկառուցված է միացման ստեղնի մեջ, որը տեղակայված է պլանշետի վերին անկյունում:

Առաջին անգամ իր շնորհանդեսի ընթացքում Apple-ը չներկայացրեց նոր iPhone, պատճառը կրոնավիրուսային սահմանափակումներն են:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր