ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +17 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Կանոն N1․» Քանյե Ուեսթը Twitter-ում տեղադրել է Պուտինի լուսանկարը
14:25, 16.09.2020 | mamul.am
11538 | 0

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը Twitter-ի իր էջում տեղադրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ձյուդոյի մարզման ժամանակ արված լուսանկարը։

«Համար 1 կանոնը՝ լսեք «Ye» (Ուեսթի կեղծանունը և կատարողի ալբոմի անվանումը)»,- գրված է լուսանկարին կից վերնագրում:

Գրառման մեջ նա ասել է, որ դա օրվա իր վերջին թվիթն է, սակայն որոշ ժամանակ անց հրապարակել է ևս մեկ գրառում: Թե ինչով են կապված Պուտինի լուսանկարն ու գրառումները, երգիչը չի պարզաբանել։

Լուսանկարում պատկերված է 2016-ի Ռուսաստանի ձյուդոյի հավաքականի ներկայացուցիչների հետ ՌԴ նախագահի հանդիպման պահը՝ Պուտինի մարզումը ձյուդոիստ Մուսա Մոգուշկովի հետ:

Հիշեցնենք՝ Ուեսթն ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է մասնակցել ԱՄՆ նախագահի աթոռի համար մրցավազքին՝ որպես անկախ թեկնածու։ Կատարողի մտերիմների պնդմամբ՝ Ուեսթը տառապում է երկբևեռ խանգարմամբ։

«Կանոն N1․» Քանյե Ուեսթը Twitter-ում տեղադրել է Պուտինի լուսանկարը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր