ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Մարիա Կոլեսնիկովային մեղադրանք են առաջադրել
20:10, 16.09.2020 | mamul.am
5016 | 0

Բելառուսում մեղադրանք են առաջադրել ընդդիմության առաջնորդներից մեկին՝ Մարիա Կոլեսնիկովային: Այս մասին տեղեկացրել է Քննչական կոմիտեն:

Նրան մեղադրում են քրեական օրենսգրքի 361 հոդվածի 3-րդ մասով՝ կոչեր ԶԼՄ-ների և համացանցի միջոցով, որոնք ուղղված են ազգային անվտանգության դեմ: Կոլեսնիկովան դեռևս անազատության մեջ է, հետաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ նրան ձերբակալել էին սեպտեմբերի 8-ին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր