ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +7 °C ... +19 °C Վաղը`+21 °C
Ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը կքրեականացվի
12:25, 17.09.2020 | mamul.am
2493 | 0

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ներկայացրած օրինագիծը, որով առաջարկվում է քրեականացնել ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը:

Նախագծին կողմ քվեարկեց 121 պատգամավոր: Նախագծով սահմանվում է, որ ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը պատժվում է ազատազրկմամբ` ութից տասը տարի ժամկետով:

Նույն արարքը, որը կատարվել է ԶԼՄ-ներով կամ համակարգչային համակարգի միջոցով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնչորս տարի ժամկետով:

Նույն արարքը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով, պատժվում է ազատազրկմամբ տասնչորսից քսան տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր