ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Ծառուկյանի մեջբերումը վերաբերում է Պետրոսյան Գևորգին». Ալեն Սիմոնյան
12:50, 17.09.2020 | mamul.am
5793 | 1

«Վստահ եմ՝ պարոն Ծառուկյանի էջում հայտնված մեջբերումը վերաբերում է Պետրոսյան Գևորգին, որի հետ կապված տեղեկություններ են պտտվում, որ առողջական խնդիրներ է ունեցել մշտապես, նաև՝ երբ նախարար է եղել: Դա պատճառ է հանդիսացել, որ մի քանի ամիս լինելով սոցապ նախարար, լքել է պաշտոնը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդի գրառմանը: Հարցին՝ այսինքն վարչապետին չէր ուղղվա՞ծ գրառումը, ասաց. «Չգիտեմ, կարծում եմ՝ նման պարագայում Գագիկ Ծառուկյանը համարձակություն կունենար անուն նշել: Ես վստահ չեմ նաև, որ այդ էջը պատկանում է Գագիկ Ծառուկյանին»:

«Ծառուկյանի մեջբերումը վերաբերում է Պետրոսյան Գևորգին». Ալեն Սիմոնյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր