ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Հովհաննես Թումանյանի 25 հեքիաթ թարգմանվել է հոլանդերեն
14:50, 18.09.2020 | mamul.am
2396 | 0

Հայաստանի ազգային գրադարանը հայտնում է. «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ Հայաստանի ազգային գրադարանի գրականության հանրահռչակման բաժնի կողմից համակարգվող «Հայ գրականությունը թարգմանություններում» ծրագրի շրջանակում 2019 թվականին Նիդերլանդներում Rubinstein հրատարակչությունը տպագրել է Թումանյանի 25 հեքիաթների հոլանդերեն թարգմանությունը։

Գրքի հրատարակությունը նվիրված էր Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին: Նախագիծը նախաձեռնել և կյանքի է կոչել գրքի թարգմանիչ Աննա Մարիա Մատառը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր