Նոր կորոնավիրուսային վարակի բուժման համար պատվաստանյութը՝ «Ֆավիպիրավիրը», շուտով կներառվի կենսականորեն անհրաժեշտ դեղամիջոցների ցանկում, հայտարարել Է ՌԴ առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը: «Մոտ ժամանակներս «Ֆավիպիրավիրը» կընդգրկվի կենսականորեն անհրաժեշտ դեղամիջոցների ցանկում, որից հետո դեղամիջոցի առավելագույն գները կգրանցվեն՝ հաստատված մեթոդաբանության համաձայն»,- ասել է Կուզնեցովը։ «Արեպլիվիր» դեղամիջոցը Ռուսաստանում պաշտոնապես հաստատվել է հունիսին: Այն Ճապոնիայում մշակված «Ֆավիպիրավիր» դեղամիջոցի անալոգն է, որն օգտագործվում է COVID-19-ի բուժման համար: «Պրոմոմեդ» դեղագործական ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Մլադենցևն ավելի վաղ հայտարարել էր, որ «Արեպլիվիրի» գինը կկազմի 12320 ռուբլի: |