ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +8 °C ... +21 °C Վաղը`+22 °C
«ՀՀ կառավարությունը 97-ամյա Բոբ Դոուլին վարձել է որպես լոբբիստ». Աղասի Ենոքյան
03:05, 20.09.2020 | mamul.am
4858 | 0

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի կառավարությունը Վոշինգթոնում 97-ամյա Բոբ Դոուլին վարձել է որպես լոբբիստ։ Նման համաձայնագիր է կնքվել Վոշինգթոնում ՀՀ դեսպանության և ԱՄՆ նախկին սենատոր Բոբ Դոուլի միջև: Պայմանագրով նախատեսվում է, որ Դոուլը 10.000-ի դոլարի դիմաց (մեկ ամսվա համար) օգնելու է Հայաստանին այս օրերին ԱՄՆ-ի հետ ընթացող «ռազմավարական երկխոսությանը» նախապատրետվելու համար և ռազմավարական խորհրդատվություն է տրամադրելու հարաբերությունների բարելավման վերաբերյալ:
Ըստ մեր աղբյուրների՝ հայկական հարցերով Միացյալ Նահանգներում ավանդաբար զբաղվող կազմակերպությունները՝ Հայ Դատի Հանձնախումբը (ANCA) և Ամերիկայի հայկական համագումարը (AAA) այս որոշման մասին իմացել են մամուլից։
Դժվար է պատկերացնել նաև, որ նման խորհուրդ կարող էր տալ Վոշինգթոնում ՀՀ դեսպանատունը, ով լավ տեղյակ է, որ թեև հանրապետական Բոբ Դոուլը հայկական հարցերով միշտ ակտիվ է եղել, սակայն շուրջ 100-ամյա այս գործիչը վերջին տարիներին հեռացել է հանրային գործունեությունից առաջացած տարիքի պատճառով․ նա ձեռնասալյակով է տեղաշարժվում և ունի մի շարք այլ առողջական խնդիրներ։
Թերևս, այս որոշումը կայացվել է հռչակված «սխալվելու վճռականության» ռազմավարության արդյունքում, երբ կարևորվում է քայլը, ոչ՝ արդյունքը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր