Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 494.01, EUR 585.25, RUB 6.47, GBP 646.41
+10 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+21 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
ԵՄ դիվանագիտության ղեկավարը հայտարարել Է, որ Բելառուսում իրավիճակը վատթարանում է
15:15, 21.09.2020

Եվրոմիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Բրյուսելում ԱԳ նախարարների հանդիպումից առաջ հայտարարել է, որ նիստը տեղի է ունենում այն պայմաններում, երբ Բելառուսում ստեղծված իրավիճակը «շարունակում է վատթարանալ»։

«Բելառուսում իրավիճակը շարունակում է վատթարանալ, շարունակվում են խաղաղ ցույցերի դեմ ճնշումները։ Այսօր մենք կքննարկենք, թե ինչպես սատարել բելառուս ժողովրդին, ինչպես նաև վերանայել Բելառուսի կառավարության հետ հարաբերությունները այն պայմաններում, երբ մենք Ալեքսանդր Լուկաշենկոյին լեգիտիմ նախագահ չենք ճանաչում»,- ասել է նա:

Բորելը նաև գոհունակություն է հայտնել Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի հետ խոսելու հնարավորության համար: «Ես ուրախ եմ նիստից մի քանի ժամ առաջ հանդիպել Սվետլանա Տիխանովսկայային։ Նա տեղեկացրել է Բելառուսում տեղի ունեցող իրադարձությունների մասին»,- ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը:

ԵՄ ԱԳ նախարարները Բրյուսելում կայանալիք հանդիպմանը կքննարկեն բելառուս պաշտոնյաների դեմ լրացուցիչ անհատական պատժամիջոցներ սահմանելու հարցը:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր