ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
11 ժամ տևած վիրահատություն՝ սերտաճած երկվորյակներին առանձնացնելու համար
00:50, 23.09.2020 | mamul.am
9281 | 0

Միչիգանի համալսարանի բժիշկներն առանձնացրել են 1-ամյա երկվորյակ քույրերին, որոնք ծնվել են միմյանց սերտաճած:


Միչիգան նահանգի Փիթերսբուրգ քաղաքում ծնված Սարաբեթ և Ամելիա Այրվին երկվորյակների առանձնացման համար շուրջ 11-ժամյա վիրահատություն է կատարվել օգոստոսին՝ նրանց ծնվելուց մոտ 14 ամիս անց: Այժմ նրանք տանն են։

Երկվորյակների առանձնացման վիրահատությունը նախատեսված է եղել փետրվարին, սակայն աղջիկների մոտ թոքաբորբ է սկսվել, ինչին հաջորդել է կորոնավիրուսի համաճարակը: Վիրահատությունը չեղյալ է հայտարարվել և տեղափոխվել օգոստոսի 5-ին։

Վիրահատությանը մասնակցել են ավելի քան երկու տասնյակ բժիշկներ, բուժքույրեր և մասնագետներ:

Սիամական երկվորյակներն ունեցել են իրենց առանձին ձեռքերը, ոտքերը և սիրտը, սակայն նրանց լյարդը գործել է երկուսի համար։

Չնայած աղջիկները կարող են հետագա վիրահատությունների կարիք ունենալ, քանի որ նրանց մարմինները զարգանում են և այժմ ֆիզիկական թերապիայի կարիք ունեն, բժիշկները լավատես են և կարծում են, որ նրանք առողջ կմեծանան։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր