Ինչպես տեղեկացրել ենք՝ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում պետք է քննվեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու՝ ԱԱԾ-ի միջնորդությունը: Թեպետ պաշտոնական տեղեկատվություն չկա, սակայն, ըստ նախնական վարկածի, այսօրվա դատական նիստը չի կայացել, քանի որ պատշաճ ծանուցված չլինելու պատճառով պաշտպանական կողմը չի ներկայացել դատարան: |