Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 494.01, EUR 585.25, RUB 6.47, GBP 646.41
+20 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+21 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Գոնե թող ուրիշները գրեին՝ ինչո՞ւ մոռացաք Նորքի ինֆեկցիոնի հերոսներին». Հակոբ Բադալյան
14:30, 23.09.2020

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նորքի ինֆեկցիոնի բժիշկները հերոս են, բառի ուղիղ իմաստով: Որևէ մեկը կա՞ Հայաստանում, որ կասկածի տակ կդնի էս ամիսների նրանց հերոսական նվիրումը: Կարող է լինել, իհարկե, որովհետև Հայաստանում և աշխարհում, իհարկե, ամեն ինչ էլ ենթակա է կասկածի: Բայց կասկած կա՞, որ հանրային ողջախոհ մեծամասնության համար նրանք հերոս են: Իսկ իմաստ կա՞, որպեսզի իրական հերոսները ներքաշվեն ինչ-որ հարաբերություն պարզելու մեջ՝ թե մեզ ինչո՞ւ մոռացաք: Լավ, եթե անգամ ինչ-որ մեկը մանրախնդրություն է արել՝ նախարար է, վարչապետ է, թագավոր է, ինչ է, մանրախնդրություն է արել, կա՞ իմաստ, որ ամիսներ շարունակ հերոսացածները ներքաշվեն էդ մանրախնդրության մեջ: Լավ, գոնե թող ուրիշները գրեին՝ ինչո՞ւ մոռացաք Նորքի ինֆեկցիոնի հերոսներին: Ախր, «մեզ ինչու մոռացաք»-ը հերոսության տրամաբանությունից դուրս է: Հերոսների ֆիզիկական և հոգևոր բարձրությունից, ախր, չի էլ երևալու՝ մոռացան, թե չմոռացան: Առավել ևս, որ ձեզ չի լինի մոռանալ և չեն մոռանալու, անգամ եթե հազար մրցանակաբաշխություն անցնի ձեր կողքով, ամիսների ձեր արածը ոչ ոք չի մոռանալու, չի լինելու մոռանալ»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր