ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Հաշվեքննի՞չ, թե՞ ընտանեկան պալատ. Լևոն Յոլյանը կառույցը լցրել է իր եղբայր-սանիկ-մանկության ընկեր-բարեկամներով. «Ժամանակ»
09:10, 24.09.2020 | mamul.am
3862 | 0

«Ժամանակ» թերթը գրում է. «Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանն ամբողջ կառույցը լցրել է իր ծանոթ-բարեկամներով։

Մասնավորապես՝ իր վաղեմի սանիկ Հայկ Ավագյանին նշանակել է Հաշվեքննիչ պալատի աշխատակազմի ղեկավար, եղբորը՝ Սամվել Յոլյանին, նշանակել է Հաշվեքննիչ պալատի 9-րդ վարչության պետ, մանկության ընկերոջը՝ շախմատիստ Արմեն Գևորգյանին, նշանակել է Հաշվեքննիչ պալատի անդամ և այլն:

Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության Հաշվեքննիչ պալատում շարունակում են գործել հին քավոր-սանիկական մաղարիչային բարքերը, ինչը պետք է որ հարիր չլիներ Նոր Հայաստանին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած քաղաքական ուղուն: Հատկանշական է, որ ՀՀ պետական բյուջեի հաշվին Հաշվեքննիչ պալատում միայն Լևոն Յոլյանի հարազատներն են օգտվում ծառայողական ավտոմեքենաներից, պարգևատրումներից և այլ արտոնություններից»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր