Սահմանադրական դատարանի նիստն ընդմիջվեց: Լրագրողների հետ զրույցում ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը նշեց, որ ՍԴ աշխատանքը ընդմիջվեց և կշարունակվի վաղը՝ ժամը 10:30-ին: «Ինքնաառաջադրվեց մեկ թեկնածու, դատավորներից մեկը ևս մեկ թեկնածուի առաջադրեց, ինչից հետո այդ թեկնածուն ինքնաբացարկ հայտնեց: Ըստ էության, թեկնածուն մեկն է: Թեկնածուն ունեցավ ծրագրային ելույթ, ինչին հաջորդեց հարցուպատասխանը: ՍԴ աշխատակարգային նիստն ընդմիջվեց և կվերսկսվի վաղը»,- ասաց Շաթիրյանը: |