Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության կապակցությամբ սեպտեմբերի 23-ին բողոքի նոր ակցիա է տեղի ունեցել Մինսկում։ Քաղաքի տարբեր շրջաններում ուժայինները ձերբակալել են ցուցարարներին։ Ընդհանուր առմամբ ձերբակալվել է շուրջ 50 մարդ: Հանրապետությունում չգրանցված «Վեսնա» իրավապաշտպան կենտրոնը տարածել է 28 ձերբակալվածների ցուցակը: Իր հերթին, ներքին գործերի Մինսկի քաղաքային վարչության պաշտոնական ներկայացուցիչ Նատալյա Գանուսևիչը հաստատել է 10 մարդու ձերբակալությունը: Նա նշել է, որ ակցիայի մասնակիցներին զգուշացրել են, որ միջոցառումն արտոնված չէ։ Ընդհանուր առմամբ, Բելառուսի մայրաքաղաքի փողոցներ է դուրս եկել մոտ 5-7 հազար մարդ: Հիշեցնենք, որ Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Մինսկի Անկախության պալատում, արարողության ամսաթիվը նախօրոք չի հրապարակվել: |