Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի շուրջ Արևմուտքի զանգվածային ապատեղեկատվական արշավի խնդիրը ոչ թե կատարվածի պատճառների բացահայտումն է, այլ Ռուսաստանի գործերին միջամտելը, ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի բաժնի փոխտնօրեն Իլյա Տիմոխովը: «Հարկ է նշել, որ ապատեղեկատվական այն արշավը, որը ծավալվել է Արևմուտքում՝ Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի շուրջ, վկայում է այն մասին, որ դրա նախաձեռնողների հիմնական խնդիրը ոչ թե ՌԴ քաղաքացու առողջության և նրա հոսպիտալացման իրական պատճառները պարզելն է, այլ ներքաղաքական գործընթացների վրա ազդելու միջոցով Ռուսաստանի ներքին գործերին միջամտելը»,- ասել է Տիմոխովը։ Նա հավելել է, որ արևմտյան քաղաքական գործիչները, «առանց միջազգային իրավական և տարրական բարոյական նորմերի, զբաղվում են փաստերի խեղաթյուրմամբ»:։ |