Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 493.33, EUR 582.43, RUB 6.33, GBP 639.50
+14 °C, +11 °C ... +20 °C Վաղը`+19 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Ադրբեջանական քարոզչամեքենան տվայտանքների մեջ է». Արսեն Խառատյան
23:50, 24.09.2020

ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանական քարոզչամեքենան տվայտանքների մեջ է:
Ալիևի անձնական օգտագործման հաքքինազ-ը հերթական սուտ ու կեղծ տեքստն է հրապարակել, այս անգամ մտացածին պատումներ ներկայացնելով իմ անվան շահարկմամբ: Այսպես` իբր ես, 2018-ին գաղտնի բանակցություններ եմ վարել ադրբեջանցիների հետ:
Անիմաստ եմ համարում իշխանությունն ամեն գնով փրկել փորձող Ալիևի խամաճիկային մեդիաներին արձագանքելը, սակայն ներհայաստանյան տիրույթում հնարավոր շահարկումներից խուսափելու համար հստակեցնեմ. ՀՀ վարչապետի խորհրդական աշխատելու կարճ ժամանակահատվածում, ես որևէ ադրբեջանցի պաշտոնյայի հետ, որևէ հարց չեմ քննարկել:
Թե ինչու են ադրբեջանցիներն այս փուլում այսպիսի կեղծ տեքստ հրապարակում, պետք է իրենցից պարզել: Միայն կարող եմ ենթադրել, որ հուլիսյան հաղթական օպերացիայից և դրան հաջորդած՝ ԱլՋազիրայի հայտնի հարցազրույցի ընթացքում «ծեծ ուտելուց» հետո, Ալիևի որոշ պաշտոնյաներ դեռևս ուշքի չեն եկել, որոնց խորհուրդ կտամ սառը ցնցուղ ընդունել, վալերյանկայի զապաս հավաքել ու սրտի վախով սպասել այն օրվան, երբ ժողովրդավարական փոփոխությունները կծեծեն իրենց դռները:
Ի դեպ այդ օրը շատ հեռու չէ...»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր